Մեկնարկում են ՀԵՀԵՄ տարածաշրջանային ֆորումները
Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և ՀԵՀԵՄ հոգևոր առաջնորդ Տեր Հովնան Արքեպիսկոպոս Տերտերյանի առաջնորդությամբ 2022 թվականին Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման (ՀԵՀԵՄ) Կենտրոնական գրասենյակը (ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ, Կենտրոնական գրասենյակի տնօրեն՝ Հոգեշնորհ Տեր Թովմա վրդ․ Խաչատրյան, գրասենյակի ծրագրերի պատասխանատու՝ Անգելինա Ալեքսանյան) կազմակերպելու է տարածաշրջանային ֆորումներ և Համահայկական ուխտագնացություն (հուլիս 6-10)։
Առաջիկա ամիսներին նախատեսվում է անցկացնել ՀԵՀԵՄ Ռուսաստան և ԱՊՀ (Կիսլովոդսկ՝ փետրվարի 4-7), ՀԵՀԵՄ Եվրոպա (Բրյուսել՝ մարտի 1-3; Պրահա, մարտի 5-7; Կիև՝ մարտի 8-10) և ՀԵՀԵՄ Մերձավոր Արևելք և Աֆրիկա (Կահիրե՝ ապրիլի 1-2) տարածաշրջանների երիտասարդական ֆորումները: Ֆորումներին հրավիրված են նաև Կ․Պոլսի և Երուսաղեմի Հայոց պատրիարքությունների ներկայացուցիչները:
Պրահայի ֆորումին ներկա կգտնվեն Հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգեւորականներ՝ Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Տիրան եպիսկոպոս Պետրոսյանը Վիեննայից , Ռումինիայի թեմի առաջնորդ Տաթեւ եպիսկոպոս Հակոբյանը Բուխարեստից, Բալթյան երկրների թեմի առաջնորդ Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը՝ Ռիգայից, ՀԵՀԵՄ հոգևոր առաջնորդ Տեր Հովնան Արքեպիսկոպոս Տերտերյանը ԱՄՆ-ից, ինչպես նաեւ Եվրոպայի տարբեր թեմերի հոգեւոր հովիվներ։
Այն երիտասարդները, որոնք ցանկանում են մասնակցել Պրահայի ֆորումին, կարող են նախապես գրանցվել՝ զանգահարելով Չեխիայի, Հունգարիայի, Սլովակիայի հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանին։
Հուլիսի 6-10-ը կանցկացվի Համահայկական ուխտագնացությունը, որին կմասնակցեն ոչ միայն հայաստանյան, այլև՝ սփյուռքի թեմերի երիտասարդները։
orer.eu