Երեկ՝Դեկտեմբերի 23ին Բեռլինում տեղի ունեցավ «Գերմանա-Հայկական Հարաբերությունների վերագործարկման Կենտրոն» կազմակերպության հիմնադիր ժողովը։
Ժողովը կազմակերպվել էր առցանց ֆորմատով, մասնակցում էին Գերմանիայի Դաշնային Հանրապետություն բնակվող, ինչպես նաև այս պահին Հայաստանում գտնվող մի շարք անձիք։
Ինչպես նշվեց ժողովի ընթացքում հնչած ելույթների մեջ՝ Գերմանա Հայկական հարաբերությունների վերագործարկման՝ «ռեսթարթի» անհրաժեշտությունը առաջացել էր դեռ վաղուց։ Այս իրավիճակը շտկելու, Գերմանահայկական հարաբերությունները վերագործակելու է կոչված նորաստեղծ ԳերմանաՀայկական կենտրոնը։
Այսօր Հայաստանը ոչ միայն ոչ նախաձեռնողական վերաբերմունք է ցույց տալիս միջազգային հարաբերություններչում, այլ ավելին, գործում է կարծես մենք պետություն՝ իշխանություն չունենք, այն ինչ էլ որ ունենք մեր՝ Հայերի պետականությունը չէ։
Հայաստանում այսօր բացակայում է մտավոր-հոգևոր դաշտը՝ միտումնավոր ոչնչացվել է վերջին տասնամյակների ընթացքում, ի հեճուկս այն վաշխառուների և նրանց տերերի պիտի փորձել վերականգնել այդ հոգևոր դաշտը ամրացնել կապերը ։ Գերմանիայում ապրելով հայրենասիրական մղում ունենալով կարելի է էական հիմք ապահովել լուրջ տեղաշարժերի համար, այ այս հայրենասիրական կապերը մնացել են այն վերջին հիմքերը, ինչը դեռ վաշխառուները չեն կարողանում պղծեն։
Հայաստանում մտավոր շերտը կա, պոտենցիալը կա, բայց ցավոք լուսանցքում են, որովհետև ով անելիք ունի, իրականության մեջ գործելու դաշտ չունի, շատ կարևոր կլինի մշակույթ արարել լայն իմաստով, կոնտակտնեձրի միջոցով, համատեղ աշխատանքների միջոցով վերագործարկել կանգնած հզոր մեքենան որը բարի պտուղներ կտա և Հայկական և Գերմանական կողմի համար։
Նորաստեղծ կենտրոնը կոչված է օգտագործել գերմանական կողմի փորձը տնտեսությունը արդիականացնելու, մարդկային հարաբերությունները բարելավելու, գյուղական և քաղաքային կյանքիւ միջև անդունդը վերացնելու գործում, ինչպես նաև ամեն քաղաքացու նրա կարծիքի նկատմամբ խոր ակնածանքով վերաբերվելու գերմանական փորձը Հայկական իրականություն բերելու ուղղությամբ աշխատանքներ կատարելու համար։
Բեռլին, դոկտոր Ա․Սադոյան