Հայաստանցի շախմատիստ Մարիա Գևորգյանը ճանաչվել է Աբու-Դաբիի արագ և կայծակնային շախմատի միջազգային բաց մրցաշարերի հաղթող:
Հիշեցնենք, որ Մարիան Հայաստանի շախմատի բազմակի չեմպիոն է ու կանանց ընտրանու անդամ։ Նա 2020 թվականի հոկտեմբերին Երեւանի Ազատության հրապարակում մասնակցել է «Խաղանք շախմատ Արցախի համար» բարեգործական մրցաշարին, որի ընթացքում վեց ժամ անդադար խաղալով հիմնադրամի համար հավաքել է 200 հազար դրամ:
Շնորհավորում ենք մեր հայրենակցուհուն։
orer.eu