Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի Հայաստանի նախագահի հրամանավրով Արման Խաչատրյանը նշանակվել է Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Ստրասբուրգ):
Արման խաչատրյանը կադրային դիվանագետ է, երկար տարիներ աշխատում է ՀՀ ԱԳՆ համակարգում։ 2014-2017թթ նա արդեն աշխատել է Ստրասբուրգում իբրեւ մշտական ներկայացուցչի տեղակալ։ Վերջին տարիներին եղել է Հայաաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ազգային հանձնաժողվոի գլխավոր քարտուղար։
orer.eu