Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 

 Այսօր Չեխիայի Հայ Առաքելական եկեղեցու հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանի քահանայական ձեռնադրության 25 ամյակն է եւ ծննդյան 50 ամյակը։ Հայր Սուրբն արդեն 16 տարի է Հայ Առաքելական եկեղեցին ներկայացնում է ոչ միայն Չեխիայում, այլեւ Հունգարիայում եւ Սլովակիայում։ Նրա ծառայության տարիներին հայ եկեղեցական համայնքը ոչ միայն ակտիվ գործունեություն ծավալեց Չեխիայում, այլեւ Չեխ կաթոլիկ եկեղեցու հետ եղբայրական-քրիստոնեական  կապերի հաստատման արդյունքում հայ համայնքին օգտագործման նպատակով փոխանցվեց Պրահայի կենտրոնում գտնվող Սուրբ Հոգի եկեղեցին, տեղադրվեց խաչքար,  պարբերական դարձան ժամերգություններն ու պատարագները։ Հայր Սուրբն իր գործունեությամբ ակտիվ մասնակցություն է ունեցել նաեւ համայնքային ամենատարբեր եւ կարեւոր միջոցառումներին,  եղել է հայ համայնքի կողքին ամենատարբեր ցույցերի ու երթերի ժամանակ,  ոգեւորել ու սատարել, նպաստել հայության խնդիրների լուծմանը։

Այսօր Հայր Սուրբի քահանայական ձեռնադրության 25 եւ ծննդյան 50 ամյակները շնորհավորել են  Չեխիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ, Պրահայի արքեպիսկոպոս կարդինալ Դոմինիկ Դուկան, Գերաշնորհ Տեր Տիրան եպիսկոպոս Պետրոսյանը եւ Գերաշնորհ Տեր Տաթեւ եպիսկոպոս Հակոբյանը, Չեխիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ։

Շնորհավորելով Հայր սուրբին իր հոբելյանների կապակցությամբ, մաղթում ենք առողջություն եւ արգասաբեր գործունեություն հանուն հայ ժողովրդի եւ եկեղեցու բարգավաճման ու պայծառության։

 

ՕՐԵՐ եվրոպական ամսագրի