Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
Երեւանի պետական համալսարանի ժոռնալիստիկայի ֆակուլտետը խորը ցավով հայտնում է, որ 60 տարեկանում կյանքից հեռացել է ֆակուլտետի դասախոս պրոֆեսոր Մուշեղ Հովսեփյանը։ 
 
Խորը ցավով տեղեկացնում ենք, որ այսօր մենք կորցրեցինք մեր լավագույն ընկերոջը, դասախոսին, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի տպագիր և հեռարձակվող լրատվամիջոցների ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, մեր շատ սիրելի պարոն Մուշեղ Հովսեփյանին։
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի, աշխատակիցների և ուսանողների անունից խոր ցավակցություն ենք հայտնում Մուշեղ Հովսեփյանի ընտանիքին, մտերիմներին ու բարեկամներին, սգում ենք այս անդառնալի ու ծանր կորուստը և ապավինում այն լուսավոր, վեհ ու առինքնող կերպարին, որ իր ապրած 60 տարիներին կերտեց Մուշեղ Հովսեփյանը՝ դառնալով սկզբունքայնության, մարդասիրության, ընկերասիրության, բարձր պրոֆեսիոնալիզմի վառ օրինակ:
Ցավալի կորուստ բոլորիս համար։
 
 
ՕՐԵՐ ամսագիրը խորապես ցավակցում է  ընտանիքի անդամներին, հարազատներին ու բարեկամներին։ Աստված հոգին լուսավորի։ 
 
ՕՐԵՐ
 

 

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Նախագահի տեղակալ,

ԵՊՀ պրոֆեսոր Մուշեղ Հովսեփյանի հանկարծամահվան կապակցությամբ

 

2021 թվականի նոյեմբերի 25-ին, 60 տարեկան հասակում, հանկարծամահ է եղել Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Նախագահի տեղակալ,  Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի տպագիր եւ հեռարձակվող լրատվամիջոցների ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ ոսկե մեդալի ասպետ, հայտնի լրագրող, մեր շատ սիրելի ընկեր և համախոհ Մուշեղ Հովսեփյանը:

 

Մուշեղ Հովսեփյանը այն լուսավոր, վեհ ու առինքնող կերպարն էր, որ իր ապրած 60 տարիներին դառավ հայրենասիրության, մարդասիրության, ընկերասիրության եւ բարձր պրոֆեսիոնալիզմի վառ օրինակ:

 

Մուշեղ Հովսեփյանը հայ մտավորականություն այն սերունդի ներկայացուցիչներից էր, որ ապրում էր Հայրենիքի, այդ թվում՝ Սասուն աշխարհի, կարոտը սրտում, բայց միաժամանակ մշտապես վառ պահում հույսն ու հավատը այն բանի նկատմամբ, որ գալու է նաեւ արդարության հաստատման ու ազատագրության օրն ու ժամը։

 

Եվ որպես հայկական օջախի պահապան հայր, բարձրագույն կրթության եւ գիտության կազմակերպիչ ու դասախոս, փոխանցեց այդ վսեմ զգացմունքները իր զավակներին եւ ուսանողներին, ովքեր այսօր շարունակում են ապրել հայեցի կյանքով։ Դա նրա հոգու թելադրանքն էր։ Այդ զգացմունքներից է սկիզբ առնում իսկական Հայը եւ Քաղաքացին։

 

Մենք մշտապես բարձր ենք գնահատել Մուշեղ Հովսեփյանի հայրենանվեր գործունեությունը հայ ավանդական կրթության, ազգային ժուռնալիստիկայի  եւ բանասիրական գիտության զարգացման ու պահպանման գործում, ինչպես նաեւ իր պատասխանատու դերը որպես Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Նախագահի տեղակալ, Խորհրդարանի Կրթության եւ գիտության հարցերի, եւ Լրատվության հարցերի մշտական հանձնաժողովների անդամ:

 

Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի պատգամավորների, Կառավարության անդամների եւ  Արեւմտյան Հայաստանի Հանրապետության բոլոր պետական կառույցների անունից հայտնում ենք մեր խորին ցավակցությունները անդառնալի ու ծանր կորուստի համար եւ այս դժվարին պահին՝ նաեւ զորակցությունը Մուշեղ Հովսեփյանի ընտանիքին, հարազատներին ու մտերիմներին։

 

Ռադիկ Խամոյան

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) Նախագահ

 

Տիգրան Փաշաբեզյան

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) Վարչապետ

 

Արմեն Տեր-Սարգսյան

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահ

 

25.11.2021 թ