Ինչպես հայտնում է Գոհար Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում, չկարողանալով հաղթահարել թագավարակը, նոյեմբերի 11-ին մահացել է ճարտարապետ, նկարչուհի Արմինե Պետրոսյանը։
«Արմինե Արգամի Պետրոսյանը ծնվել է 1953 թվականի մարտի 26- ին՝Վայոց ձորի Եղեգնաձոր քաղաքում։ Հայրը՝ Արգամ Պետրոսյանը, աչքի ընկնող պետական գործիչ էր, վառ անհատականություն։ Արմինեն յուրահատուկ էր իր էությամբ։
Ավարտել է պոլիտեխնիկական համալսարանի ճարտարապետության բաժինը։ Աշխատել է «Երևան» նախագծային ինստիտում՝ որպես նախագծող։ Լինելով օժտված անհատականություն՝ միշտ կարողացել է իր ինքնատիպ ձեռագիրն ունենալ։ Տիրապետում էր վրձնին, չգիտեմ՝ ավելի շատ նկարի՞չ էր, թե՝ ճարտարապետ։ Բազում մրցույթների է մասնակցել։ Մեղրի քաղաքի ծրագիրն իրագործեց նվիրումով, ջանադիր։ Կյանքի կոչեց։ Իր մասին չէր սիրում խոսել։ Առանձնահատուկ ճաշակ ուներ»։
ՕՐԵՐ-ը ցավակցում է Արմինե Պետրոսյանի հարազատներին եւ բարեկամներին։ Աստված հոգին լուսավորի։
orer.eu