Այսօր երեկոյան CNN PRIMA չեխական հեռուստատեսության ուղիղ եթերում «Մառլենկա Ինթերնեշընլ» ընկերության նախագահ Գեւորգ Ավետիսյանը հայտարարեց, որ Ադրբեջանը խախտելով անցյալ տարվա խաղաղության հայտարարությունը , հարձակվել է Հայաստանի տարածքի վրա, հսկայական վնաս պատճառելով խաղաղ բնակչությանը, պատճառելով տասնյակ զոհեր եւ գերեվարելով 12 հայ զինվորի։
Գեւորգ Ավետիսյանը նշեց, որ ինքն ուղիղ կապի մեջ է իր հայրենիքի հետ , եւ մտահոգություն հայտնեց Ադրբեջանի սանձազերծած նոր ագրեսիայի առնչությամբ։
Հայ գործարարին թեեւ հեռուստահարցազրույցի էին հրավիրել վերջերս Չեխիայի նախագահի կողմից իրեն «Ծառայությունների համար Առաջին աստիճանի մեդալ» շնորհելու առիթով, սակայն Հայաստանում ստեղծված իրավիճակից ելնելով, հեռուստահաղորդավարը նախ քննարկեց այս թեման։
Հաղորդման երկորդ մասում, իհարկե խոսվեց «Մառլենկա» ընկերության հաջողությունների մասին, եւ թե ինչպես է հայ ձեռնարկատերի հիմնադրած թխվածքը աշխարհով մեկ հայտնի դարձրել Չեխիայի անունը՝ տարածելով 50-ից ավելի երկրներում «Պատրաստված է Չեխիայում» գրությամբ մեղրով թխվածքատեսակները։
Երեկոյան լուրերի թողարկման ընթացքում, հաղորդավարը արդեն կադրեր ցուցադրեց հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցած հրաձգությունից, եւ նշեց, որ զոհվել են 15 հայ զինվոր եւ գերեվարվել՝ 12-ը։ Կրկին ցուցադրեցին հատվածներ Գեւորգ Ավետիսյանի հարցազրույցից։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք նայել այս հղումով՝
orer.eu