Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
Նոյեմբեր 12-ին Բեռլինի Հայ Տան մեջ տեղի ունեցավ  Մյունխենի համալսարանի ուսանող, լրագրող Աշխեն Առաքելյանի հեղինակած  „Sadistic Pleasures: Silent Crimes of Azerbaijan” «Սադիստական հաճույքներ. Ադրբեջանի լուռ հանցագործությունները» գրքի շնորհանդեսը, որի ընթացքում գիրքը ներկայացրեց հեղինակը։ 
 
Գիրքը նվիրված է  2020 թվականի 44-օրյա պատերազմի արդյունքներով ադրբեջանական գերության մեջ հայտնված հայ զինվորների և քաղաքացիական անձանց ճակատագրերին։ 
 
Այնուհետեւ Արցախի ներկա կացության մասին ելույթ ունեցավ Գերմանիայում Արցախի Հանրապետության ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանը։ 
 
Ողջույնի խոսքով հանդես է եկել նաեւ Բեռլինի հոգեւոր հովիվ  հոգեշնորհ Տ. Եղիշէ վրդ. Աւետիսեանը։ 
Լուսանկարները՝ Հայր Սուրբի ֆեյսբուքյան էջից։
 
orer.eu