ՀՀ նախագահի հրամանագրով Վիկտոր Ենգիբարյանը նշանակվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բեռլին)։
Վիկտոր Ենգիբարյանը ծնվել է 1981 թվականին Թալինում։ Ավարտել է Երեւանի պետական համալսարանի փիլիսոփայության, սոցոլիոգիայի եւ հոգեբանության ֆակուլտետը։ 2002-2004 թթ ուսանել է գերմանական Հագենի հեռական համալսրանում եւ Ռուր-Բոխումի համալսարանում։ 2018թ ավարտել է ամերիկյան Թաֆթսի համալսարանի Ֆլետչերի դպրոցը։ 2002-2004 թթ եղել է Գերմանիայի Հայ Ակադեմիականների միության վարչության անդամ։ 2018թ. եղել է «Ելք» խմբակցությունից Երեւանի ավագանու անդամ։ 2019թ հունվարից մինչեւ 2021թ հուլիս եղել է ԱԺ պատգամավոր «Իմ քայլը» խմբակցության անդամ։
orer.eu