ՀՀ նախագահի հրամանագրով Սոս Ավետիսյանը նշանակվել է Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մադրիդ)։
Սոս Ավետիսյանը ծնվել է 1989 թվականին Արարատում։ Ավարտել է Երեւանի պետական համալսարանի ռոմանոգերմանական ֆակուլտետը, ԱԳՆ դիվանագիտական դպրոցը, մասնակցել է Օքսֆորդի համալսարանի Սուրբ Անտոնիոսի քոլեջի երկամյա մագիստրոսական ծրագրին։ Աշխատել է տարբեր միջազգային հասարակական կազմակերպություններում, այդ թվում՝ «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» ում, իսկ 2018-2021թթ եղել է «Իմ քայլը» խմբակցության ԱԺ պատգամավոր։
orer.eu