Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
Նոյեմբերի 2-ին Բելգրադի կենտրոնում գտնվող ,,Սինգիդունում,, պատկերասրահում բացվել է  սերբահայ հայտնի նկարչուհի Անամարիա Վարդապետյանի անհատական ցուցահանդեսը:
 
,,Մարդակային հպում,, ընդհանուր խորագրով ցուցահանդեսում ներկայացված էր նաև Արցախի վերջին պատերազմին նվիրված նկարների շարք: Ցուցահանդեսի բացմանը մասնակցել է Չեխիայում, Սերբիայում  եւ Բալկանյան այլ երկրներում Հայաստանի դեսպան  Աշոտ Հովակիմյանը, որն իր ելույթում  բարձր գնահատական տվեց Անամարիյա Վարդապետյանի ցուցադրած գործերի գեղարվեստական և մարդասիրական արժեքին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից։ 
 
Նոյեմբերի 3-ին ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը ներկա է գտնվել նաեւ  Բելգրադի երաժշտական փառատոնի շրջանակներում (BEMUS) տեղի ունեցած բացառիկ համերգին, որին հանդես եկան հայ հռչակավոր երաժիշտներ Խաչատուր Ալմազյանը, Հրաչյա Ավանեսյանը և Նարեկ Հախնազարյանը Չայկովսկու և Շոստակովիչի գործերի կատարմամբ:
 
Հայ անվանի երաժիշտներին իր փայլուն կատարումով միացավ Սեզար Ֆրանկի դաշնամուրային քվինտետի համերգի կատարմամբ տաղանդավոր հայ երիտասարդ դաշնակահարուհի Էվա Գևորգյանը:
 
orer.eu