Օպերալիա միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող սոպրանո Մանե Գալոյանը շահել է երեք մրցանակ։ Նա արժանացել է 2-րդ տեղի մրցանակին, Հանդիսատեսի մրցանակին եւ «The Pepita Embil Prize of Zarzuela մրցանակին։ Այս միջազգային մրցույթի հիմնադիրն է հայտնի տենոր Պլասիդո Դոմինգոն, որի նպատակն է բացահայտել երիտասարդ տաղանդներին։
Տեղեկացնենք, որ Մանեն այժմ երգում է Բեռլինի Գերմանական օպերայում։ Շնորհավորում ենք մեր հայրենակցուհուն եւ մաղթում նոր հաջողություններ։
orer.eu