Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
Ինչպես տեղեկանում ենք Իսպանիայում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջից,  այսօր Իսպանիայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանն Տոռեմոլինոս քաղաքում մասնակցել է խաչքարի բացման արարողությանը, որի շրջանակներում հանդես է եկել ելույթով։
 
Միջոցառմանը ներկա են գտնվել նաև Տոռեմոլինոսի քաղաքապետ Խոսե Օրտիսը, Իսպանիայում և Պորտուգալիայում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հայրապետական պատվիրակի ներկայացուցիչ Հայր Շնորհք Սարգսյանը, քաղաքապետարանի աշխատակիցներ, տեղի հայ համայնքի ներկայացուցիչներ։
Քաղաքապետ Օրտիսի խոսքերով՝ Տոռեմոլինոսն այս կերպ իր համերաշխությունն է հայտնում ցեղասպանությունը վերապրած հայ ժողովրդին։ Խաչքարը նվիրաբերել է գործարար Հրանտ Դոլուխանյանը։
 
 
orer.eu