
Կոմպոզիտորների ստեղծագործությունները կատարվել են Քլինգեն երգչախումբի եւ Քլինգեն կամերային նվագախումբի կողմից՝ գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Սիփան Օլահի գլխավորությամբ, ինչպես նաեւ մի շարք հայազգի եւ օտարերկրյա միջազգային ճանաչում ունեցող երաժիշտների կողմից։
Ողջույնի խոսքով ներկաներին դիմել է ՄԹ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը, ով կարեւորել է նման միջոցառման անցկացումը՝ ընդգծելով մշակույթի առանցքային դերակատարությունը Հայասանի եւ Միացյալ Թագավորության միջեւ հարաբերությունների զարգացման առումով։ Ընդգծելով, որ մեր մեծանուն կոմպոզիտորների ստեղծագործություններն առաջին անգամ են կատարվում Միացյալ Թագավորությունում՝ նա նշել է, որ նշված միջոցառումը կարեւոր է նաեւ հայկական երաժշտական հարուստ մշակույթը եւ ավանդույթները Միացյալ Թագավորության ժողովրդին ներկայացնելու տեսանկյունից։
Համերգին ներկա էին դիվանագիտական կորպուսի եւ ՄԹ խորհրդարանի անդամներ, հայ եւ բրիտանական համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ։
