Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Հոկտեմբերի 17-ին Բռնոյի Յանաչեկի անվան թատրոնում Հայաստանի ֆիլհարմոնիկի ելույթով կեզրափակվի «Մորավյան աշուն» 51-րդ միջազգային երաժշտական փառատոնը։ Հիշեցնենք, որ Հայաստանի ֆիլհարմոնիկը երկորդ անգամ է ելույթ ունենում այս փառատոնում։ Դեռեւս 2006 թվականին Մաեստրո Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ  ֆիլհարմոնիկը կրկին հանդես է եկել այս փառատոնում, ինչպես նաեւ Պրահայի  Ռուժոլֆինում համերգասրահում։

 

Այս անգամ Հայաստանի գլխավոր նվագախումբը  կներկայացնի Մանսուրյանի, Տերտերյանի եւ Խաչատուրյանի ստեղծագործությունները։  Տիգրան Մանսուրյանի ջութակի կոնցերտը նվագախմբի հետ կկատարի հայտնի ջութակահար Լուկա Ռանիերին։ 

Այնուհետեւ Հայաստանի ֆիլհարմոնիկը կկատարի Ավետ Տերտերյանի 3-րդ սիմֆոնիան եւ Արամ Խաչատուրյանի 2-րդ սիմֆոնիան։ 

 

Այս համերգը եզրափակիչն է Մորավյան փառատոնի շրջանակներում անցկացվող հայկական օրերի, որն անցկացվեց Չեխիայում Հայաստանի Աշոտ Հովակիմյանի բարձր հովանու ներքո։  Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին Բռնոյի համալսրանական կինոդահլիճում ցուցարդվեց Աննե-Կատրին Պեյցի հայկական երաժշտությանը նվիրված վավերագրական ֆիլմը, ունկնդիրները նաեւ լսեցին ամերիկահայ Չարլզ Ամիրխանյանի «Միացում» ձայնագրությունը, որը կատարվել էր Հայաստանում։  Նույն օրը Բռնոյի ֆիլհարմոնիայում մեծ հաջողությամբ ելույթ ունեցավ հայկական «Նաղաշ» անսամբլը՝ Ջոն Հոդյանի ղեկավարությամբ՝ արժանանալով հանդիսատեսի ջերմ ընդունելությանը։

 

orer.eu