Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Հայ–չեխական միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում տեղի է ունեցել հայ-չեխական առողջապահական, բժշկական և դեղագիտական ոլորտներին նվիրված ֆորում:

Միջոցառման մասնակիցներին ողջունել է առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանը` մաղթելով արդյունավետ գործակցություն:

Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել համավարակի ընթացքում Չեխիայի Հանրապետության կողմից Հայաստանին տրամադրված մարդասիրական օգնության համար:

«Համավարակը ևս մեկ անգամ ընդգծեց երկրների միասնականության ու փոխօգնության անհրաժեշտությունը` կորոնավիրուսային համավարակի և հետագա արհավիրքների դեմ պայքարի համատեքստում»,- նշել է Գևորգ Սիմոնյանը: 

Չեխիայի Հանրապետության առևտրի և արդյունբերության փոխնախարար Մարտինա Տոբերովան խոսել է առողջապահության ոլորտի արդիականացման և բժշկական համակարգը նոր սարքավորումներով հագեցնելու ուղղությամբ հայ-չեխական գործակցության հեռանկարների մասին:

Փոխնախարարն անդրադարձել է նաև Հայաստանում և Չեխիայում կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին, պատվաստումային գործընթացին և կոչ արել հայերին պատվաստվել` հանուն առողջության, երեխաների կրթության և զբոսաշրջության, որի հետ երկրի տնտեսությունը մեծ հույսեր է կապում: