Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցը Հռոմ. 6 հոկտեմբեր 2021 թ․

Հանդիպումներին ներկա էին նաև Թուրքիայի Հայոց Պատրիարք Ամեն. Տ. Սահակ Արք. Մաշալյանը և Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ և Վատիկանում Հայ Եկեղեցու պաշտոնական ներկայացուցիչ Տ. Խաժակ Արք. Պարսամյանը։
Նախատեսված են մի շարք հանդիպումներ Քույր Եկեղեցիների առաջնորդների և այլ բարձրաստիճան եկեղեցականների հետ, որոնց թվում՝ Տ․Տ․ Բարդուղիմեոս Ա. Ուղղափառ Եկեղեցու Տիեզերական Պատրիարքը, Քենթնբերիի Արքեպիսկոպոս Ջասթին Ուելբիին, Սբ․ Աթոռի Քրիստոնեական միասնության խթանման խորհուրդի նախագահ Կարդինալ Կուրտ Կոխը և Արևելյան Եկեղեցիների ժողովի պրեֆեկտ Կարդինալ Լեոնարդո Սանդրին։
Հիշեցնենք, որ Վեհափառ Հայրապետը վերջին անգամ Վատիկան այցելեց մոտ մեկ տարի առաջ՝ սեպտեմբերի 27-ին, բայց ադրբեջանա-թուրքական ռազմական ագրեսիայի պատճառով ստիպված եղավ ընդհատել իր այցը և Պապի հետ տեսակցությունից հետո, նույն օրը վերադարձալ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։
Միջազգային միջկրոնական համաժողովի բացումը տեղի կունենա այսօր հետկեսօրին, ժամը 17-ին Հռոմի «Լա Նուվոլա» կոնգրեսների կենտրոնում։
