Հոկտեմբերի 3-ին Ռումինիայում Հայաստանի դեսպան Սերգեյ Մինասյանը և դեսպանության ողջ անձնակազմը մասնակցեցին Բուխարեստի Առաջնորդանիստ Սուրբ Հրեշտակապետեր Միքայել և Գաբրիել հայկական եկեղեցում թեմակալ առաջնորդ գերաշնորհ տեր Տաթև եպիսկոպոս Հակոբյանի օրհնությամբ, Տեր Օշական քահանա Խաչատրյանի կողմից մատուցված Սուրբ պատարագին, որից հետո կատարվեց հոգեհանգստի կարգ՝ անցյալ տարի Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծած 44-օրյա պատերազմում նահատակված հերոսների հոգիների համար։ Ավարտին մասնակիցները նաև ծաղկեպսակներ զետեղվեցին եկեղեցու բակում գտնվող զորավար Անդրանիկի արձանի մոտ:
Միջոցառմանը մասնակցում էին ռումինահայ համայնքի ներկայացուցիչներ և օտարազգի հյուրեր։
orer.eu