Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Չեխիայի արտաքին գործերի նախարար Յակուբ Կուլհանեկը (CSSD) գործարարների պատվիրակության հետ սեպտեմբերի 29 -ից հոկտեմբերի 1 -ը  կայցելի Ադրբեջան և Հայաստան: Այս մասին տեղեկացնում է Չեխիայի արտգործնախարարությունը։

 

Ադրբեջանում չեխական դիվանագիտության ղեկավարը կհանդիպի իր գործընկեր  Բայրամովի հետ, նաեւ նրան կընդունի նախագահ Իլհամ Ալիևը, ինչպես նաեւ կհանդիպի էկոնոմիկայի նախարար Միքայել Ջաբբարովի և էներգետիկայի նախարար Փարվիզ Շաբհարովի հետ:

Չեխական դիվանագիտության ղեկավարն իր ելույթով կբացի չեխա-ադրբեջանական գործարար համաժողովը `դրանով իսկ հաստատելով չեխական ընկերությունների հետաքրքրությունը՝ մասնակցելու  Ադրբեջանում անցկացվող  առևտրային մրցույթներին և ենթակառուցվածքների վերականգնմանը: Նախարար Կուլհանեկը կայցելի նաեւ Ալատ նավահանգստում գտնվող ազատ տնտեսական գոտի: Այցի ընթացքում կստորագրվի էներգետիկայի ոլորտում համագործակցության համաձայնագիր:

Հայաստանում նախատեսված են նախարար Կուլհանեկի  հանդիպումները նախագահ Արմեն Սարգսյանի, արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ, ինչպես նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի  և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ: Չեխական դիվանագիտության ղեկավարը ներկա կլինի նաեւ գործարար համաժողովի բացմանը:

 

orer.eu