Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 

Սեպտեմբերի 26 -ին Երեւանի կենտրոնում գտնուող Փոքր թատրոնում տեղի ունեցաւ Անկախութեան հանրաքուէի 30 -ամեակին նուիրուած «Միասին» հայրենասիրական երեկոյն։ Միջոցառումը կազմակերպեց եւ վարեց Տիր հայագիտական կենտրոնի հիմնադիր, հասարակական գործիչ եւ ռեպ կատարող Դաւիթ Աղաջանեանը (NAY 374)։

Երեկոյն աւանդաբար սկսուեց Հայաստանի հանրապետութեան հիմներգով։
Երգերով հանդէս եկան սիրուած երգիչներ Գրիգոր Համբարեանը, Հրանտ Մուրադեանը եւ Դաւիթ Յակոբջանեանը։ Բանաստեղծ եւ հանրային գործիչ Գոռ Յարութիւնեանը կարդաց իր վերջին գործերից։

Յատուկ հիւրերից ելույթներով հանդէս եկան անկախութեան պայքարի առաջնորդ, 1968 -ից ԱՄԿ (Ազգային միացեալ կուսակցութեան) հրամանատար Պարոյր Հայրիկեանը, Ազգային հերոս Մովսէս Գորգիսեանի դուստր Գոհար Գորգիսեանը, 1988 Մայիս 28 -ին Ազատութեան հրապարակում Գորգիսեանի հետ եռագույնի ծածանումն իրականացրած Մեխակ Գաբրիելեանը, «Կարին» աւանդական երգի պարի դպրոցի գեղարուեստական ղեկավար Գագիկ Գինոսեանը, ՀԱՀԳԲ 1981 թ․ «Վան» գործողութեան հրամանատար Վազգէն Սիսլեանը, ծանրամարտի աշխարհի ու Եւրոպայի չեմպիոն Նազիկ Աւդալեանը, ազատամարտիկ եւ հասարակական գործիչ Սեյրան Չիլինգարեանը, բանաստեղծ մտաւորական Դաւիթ Վանեանը։

Միջոցառումը հովանաւորելու համար Դաւիթ Աղաջանեանին միացան Մոսկուայի Հայ համայնքի իր ընկերները՝ ՀՄԸՄ մոսկովեան մասնաճիւղի ատենապէտ Անդրանիկ Առուստամեանը, Բալաշիխայի Հայկական դպրոցի հիմնադիր Զոհրապ Սահակեանը, համայնքի ակտիւ անդամ Վազգէն Բարեղամեանը։

Դահլիճում տիրում էր ազգային միասնութեան ոգին եւ անկախական տրամադրութիւն։ Բոլոր հիւրերը դա փաստեցին երեկոյի աւարտից յետոյ։