Հայաստանի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ու նախարարության երկաթուղային, ջրային և օդային տրանսպորտի քաղաքականության վարչության փորձագետ Վարդան Չիլինգարյանը հոկտեմբերի 11-ից 13-ը Չեխիայի Օլոմոուց քաղաքում հանդիպումներ են անցկացնելու պատկան մարմինների հետ։ Քննարկումների հիմնական թեման է լինելու Ստեփանավանի օդանավակայանի վերանորոգման հարցը, ինչպես նաև տեղում ծանոթանալու են նոր տիպի ինքնաթիռների արտադրությանը։
Այս մասին ընդունվել է կառավարության ղեկավարի որոշումը։
orer.eu