Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
Երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացավ Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության անդամ, Կինեմատոգրաֆիստների միության «Մշակույթի ասպետ» շքանշանակիր, լեգենդար կինոօպերատոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, հայկական կինոյի նվիրյալ անուններից ԼԵՎՈՆ ԱԹՈՅԱՆՑԸ:
Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը Խորապես ցավակցում է ԼԵՎՈՆ ԱԹՈՅԱՆՑԻ ընտանիքի անդամներին, հարազատներին, բարեկամներին, մեր ողջ հանրությանը:
 
ԼԵՎՈՆ ԱԹՈՅԱՆՑԻ կորուստը մեծ կորուստ է ինչպես հայկական կինոյի, այնպես էլ ողջ հայ մշակույթի համար:
 
Նա ավելի քան 40 ֆիլմի հեղինակ է՝ այդ թվում «Ավդոյի ավտոմեքենան»/ռեժ՝.Դմիտրի Կեսայանց /,«Մորգանի խնամին»,«Հեղնար աղբյուր», «Վերադարձ» /ռեժ.՝ Արման Մանարյան/,«Քաոս»/,ռեժ.՝ Լաերտ Վաղարշյան/, «Զինվորն ու փիղը» /ռեժ.՝ Դմիտրի Կեսայանց/, «Բովտուն»/ռեժ.՝ Ալբերտ Մկրտչյան/, «Աքսորական 011» /ռեժ.՝ Լաերտ Վաղարշյան/, «Վառած լապտեր» /ռեժ՝. Աղասի Այվազյան/, « Որտեղ էիր մարդ աստծո»», /ռեժ. Առնոլդ Աղաբաբով:
 
orer.eu