Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանաձորի ջրամատակարարման համակարգի արդիականացման շինարարական աշխատանքների ընթացքում Խնձորուտ 2-րդ փողոց տեղամասում հայտնաբերվել են սալարկղային դամբարաններ ակնադիտական զննությամբ՝ Ք. ա. 3-րդ հազարամյակի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուքի» իր պաշտոնական էջում գրել է Վանաձորի գլխավոր ճարտարապետ Սուրեն Աբովյանը:

 Նա ընդգծել է, որ օրենքով սահմանված կարգով աշխատանքները դադարեցրել է և դիմել պետական լիազոր մարմին: Հնագիտական խումբը տեղում զննել է գտածոները՝ աշխատանքներին հետագա ընթացք տալու համար։

«Այս փոքր գտածոները ևս փաստում են, որ Վանաձորը դեռևս 5 000 տարի առաջ բնակեցված է եղել, և ունեցել բարձր մշակույթ»,- նշել է Աբովյանը: