Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն օգոստոսի 19-ին իր հավատարմագրերն է հանձնել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Ուկրաինայում ՀՀ դեսպանությունից:

 Նախագահ Զելենսկին շնորհավորել է Վլադիմիր Կարապետյանին Ուկրաինայում ՀՀ դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ նա իր կարևոր դերակատարումը կունենա Հայաստանի և Ուկրաինայի միջև երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդման ու հայ և ուկրաինացի ժողովուրդների համագործակցությունը խորացնելու գործում:

Դեսպան Կարապետյանը Ուկրաինայի նախագահին փոխանցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բարեմաղթանքներն ու վստահեցրել, որ իր պաշտոնավարման ընթացքում հնարավոր բոլոր ջանքերը կներդնի՝ երկկողմ հարաբերությունները և առկա համագործակցությունն առավել խորացնելու ու ամրապնդելու ուղղությամբ:

Երկուստեք կարևորվել են առաջիկայում կայանալիք երկկողմ տարբեր մակարդակի շփումները և, մասնավորապես, Հայ-ուկրանական միջկառավարական հանձաժողովի նիստի անցկացումը:

Նախագահ Զելենսկին խնդրել է իր ջերմ ողջույնները փոխանցել ՀՀ վարչապետին և ողջ հայ ժողովրդին: