Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 

 

Լույս է տեսել Անտվերպենի  «Նուարդ» հայկական մշակութային միության հիմնադիր-նախագահ Գևորգ Մինասյանի  «Քամին մեռավ ցրտից» գիրքը:

Ինչպես նախորդ գրքերում, հեղինակը ներկայացրել է  Բելգիայում լույս տեսնող միակ հայատառ  «Լրագիր» ամսաթերթում հրապարակված հոդվածները, հարցազրույցները,էսսեները,հետաքրքիր պատումները,հեղինակի մի քանի երկրներ այցելությունների տպավորությունները և այլն:

Գեւորգ Մինասյանը կարևորություն է տալիս արտերկրում հայ մնալու խնդրին,ապրելու,սիրելու ու կարոտելու հայատառ խնդրին:

Իսկ ինչ վերաբերվում է գրքի վերնագրին,ապա կարող ենք նշել այն հանգամանքն,որ սա մանուկ հասակում նա լսել է իր մորից եւ զարմացել, թե դա ինչպես կլիներ։   Գիրքը կարդալիս ընթերցողը կհանդիպի այնպիսի զարմանալի փաստերի,որոնց մասին կամ քիչ են անդրադարձել կամ երբևէ ոչ մի առիթով ոչ մի տեղ չեն գրվել, որոնք տեղի են ունեցել ինչպես մայր հայրենիքում, այնպես էլ դրա սահմաններից դուրս:

Գեւորգ Մինասյանը ծնվել է 1950 թվականի նոյեմբերի 1-ինԹալինի շրջանի Ձորագյուղ գյուղում։ Ավարտել է Մաստարայի միջնակարգ դպրոցը, այնուհետև ԵՊՀ պատմության ֆակուլտետի փիլիսոփայության բաժինը։ 1999 թվականից բնակվում է Բելգիայում, Անտրվեպենի  «Նուարդ» հայկական մշակութային միության հիմնադիր-նախագահն է, Բենիլյուքսի  երկրներում լույս տեսնող «Լրագիր» հայատառ ամսաթերթի հիմնադիր-խմբագիրը, 2009 թվականից Բելգիայի հայկական կազմակերպությունների համադաշնության նախագահն է։ Գևորգ Մինասյանը մշտապես աշխատել է մշակույթի բնագավառում․ 1976-1996 թվականներին աշխատել է Հայաստանի մշակույթի նախարարությունում, 1996-1998 թվականներին աշխատել է Արագածոտնի մարզպետարանում՝ որպես Մշակույթի և սպորտի բաժնի պետ, այնուհետև՝ Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ։ Մշակույթի նախարարությունում աշխատելուն զուգընթաց դասախոսել է Երեւանի պետական մանկավարժական ինստիտուտի մշակույթի ֆակուլտետում, կուսակցական ղեկավար աշխատողների, արհմիութենական համակարգի և պետական ոլորտի մշակույթի աշխատողների վերապատրաստման դասընթացներում։

1991 թվականից ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ է։ Նույն թվականից ղեկավարել է Հայ մշակույթի աշխատողների միությունը։ Նախաձեռնել և անց է կացրել մի շարք փառատոներ, այդ թվում՝ պարի միջազգային փառատոներ։Գևորգ Մինասյանը մի շարք մասնագիտական աշխատությունների, 100-ի հասնող հոդվածների հեղինակ է։ Մեծ ավանդ ունի հայապահպանման, հայաճանաչման, հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման գործում։

Հեղինակ է մի շարք գրքերի ու հրապարակախոսությունների,որոնցից են՝«Նախավերջին գնացքը», Երևան, 2010, 186 էջ,«Բելգիան և հայերը», Մաս առաջին, Երևան, 2011, 111 էջ,«Բելգիան և հայերը», Մաս երկրորդ, Երևան, 2012, 211 էջ, «Բելգիան և հայերը»․ Երրորդ դարից մինչև մեր օրերը, Երևան, 2016, 370 էջ,«Նորից մի սպանեք գաղթականին», Երևան, 2018, 243 էջ:Նշենք,որ հրատարակման ընթացքում են երկու նոր գրքերը, որոնք նվիրված են Բելգիայում ժամանակավոր և մշտապես ապրող հայերին։ Վերահրատարակել է (իր առաջաբանով, նոր նիդեռլանդերենով) ցեղասպանության ականատեսներ Ֆայեզ Էլ Հուսեյնի՝ 1916 թվականին գրած «Կոտորածները Հայաստանում» գիրքը (Անտվերպեն, 2015) և Լադիսլաս Կերկհովի՝ 1931 թվականին նույն վերնագրով գրված գիրքը (Անտվերպեն, 2018)։

 

Գարիկ Ավետիսյան

Լուսանկարները՝ Սիրարփի Կարապետյանի