Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Օգոստոսի 8-ին կայացել է «Տոկիո-2020» 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի  փակման հանդիսավոր արարողությունը։ Հայաստանը  այս խաղերի ընթացքում նվաճեց 4 մեդալ՝ 2 արծաթե եւ 2 բրոնզե, այդպիսով մեդալների ընդհանուր թվով  գրավելով 69-րդ տեղը։ 

Փակման հանդիսավոր արարողության ժամանակ Հայաստանի օլիմպիական հավաքականի դրոշակակիրը բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովն էր, որը ՕԽ-ում դարձավ բրոնզե մեդալակիր:

Մեդալային հաշվարկով հաղթանակ տարավ ԱՄՆ-ի հավաքականը՝ 39 ոսկե, 41 արծաթե և 33 բրոնզե մեդալներով: Երկրորդ տեղում Չինաստանն է (38-32-18), երրորդ տեղում՝ Ճապոնիան (27-14-17): Ռուսաստանը 5-րդ տեղում է։ 

Խաղերի փակման ավարտի մասին հայտարարեց Միջազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը։ Հաջորդ օլիմպիական խաղերը տեղի կունենան Փարիզում։