Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
 
Յիհլավայի հայկական  ԽԱՉՔԱՐ ի մոտ, Սուրբ Հոգու եկեղեցում, 2021 թ֊ի հուլիսի 24 ին կազմակերպվել էր ,,ՀԱՅԿԱԿԱՆ ՕՐ,, միջոցառումը, որը նվիրված էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից համաշխարհային մշակույթային ժառանգությունների պահպանմանը:
 
Այս օրը նվիրված էր Հայաստանի և Չեռնոգորիայի պատմական հուշարձանների և ազգային մշակույթի պահպանմանը, որի շրջանակներում բացված ցուցահանդեսում  ներկայացված էին Համաշխարհային հեղինակություն ունեցող հայազգի ականավոր գործիչները, հնագույն հայկական պատմական հուշարձանները, ինչպես նաև հայեր, որոնց գործունեությունը կապված է եղել Չեխիայի գիտական և մշակույթային գործունեության հետ:
 
Միջոցառմանը մասնակցում էին 100 ից ավելի այցելուներ, որոնք ժամանել էին Չեխիայի տարբեր վայրերից: Նրանց զգալի մասը կազմում էին տեղաբնակ չեխ քաղաքացիները: Մասնակցում էին նաև բելառուսներ, ուկրաինացիներ, վրացիներ, ովքեր բնակություն են հաստատել Չեխիայի հանրապետությունում:
 
Հյուրերին հետաքրքրում էր հայոց հնագույն պատմությունը, ազգային տարազը, երգն ու պարը, որոնց ծանոթացան տեղում, կենդանի կատարումներով, իսկ հայկական խոհանոցի լավագույն կերակրատեսակները՝ լավաշը, խորովածը, տոլման, հայկական քյաբաբը ու հայկական գինին հիացրեցին  ներկաներին։ 
 
Միջոցառման գեղարվեստական մասում ելույթներ ունեցան  ԿԻԼԻԿԻԱ պարային համույթը Պրահայից, երգչուհի Կարինե Սարգսյանը Սլովակիայից և ՍԱՐԱՖ երաժշտական տրիոն Յիհլավայից, որը ներկայացնում էր Չեռնոգորիան:
 
Ցուցահանդեսի կազմակերպիչ Յիրժի Կռալիկը այս  ցուցահանդեսների շարքը ներկայացնում է Չեխիայի տարբեր քաղաքներում։  Միջոցառումն անցավ բարձր մակարդակով, որը նախատեսված էր հայկական մշակույթի և ազգային սովորույթների պահպանմանը: Յիհլավայում ,,ՀԱՅԿԱԿԱՆ ՕՐ,, միջոցառումը կազմակերպել էր  ՈՒՐԱՐՏՈՒ Հայ-Չեխական ընկերության նախագահ Ալեքսանդր Սարգսյանը:
 
ՈՒՐԱՐՏՈՒ Հայ-Չեխական ընկերություն