Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
 #Տոկիո2020. Սիմոն Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
 
Ռիոյի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանն արծաթե մեդալ նվաճեց 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում:
 
109 կգ քաշային կարգում Մարտիրոսյանը երկրորդ տեղն է զբաղեցրել երկամարտի 423 կգ արդյունքով (195 կգ + 228 կգ): Պոկում վարժությունում հայ ծանրորդը հաջողությամբ է կատարել 2 մոտեցում՝ բարձրացնելով 190 կգ և 195 կգ. վերջին ցուցանիշն այս վարժության համար օլիմպիական ռեկորդ է: Հրում վարժությունում Մարտիրոսյանը հաջող է կատարել միայն առաջին մոտեցումը՝ հրելով 228 կգ կշռող ծանրաձողը:
 
Սա Տոկիոյի Օլիմպիական խաղերում Հայաստանի նվաճած երրորդ մեդալն է. այսօր արծաթե մեդալակիր է դարձել նաև հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (97 կգ), իսկ օգոստոսի 2-ին բրոնզե մեդալակիր էր դարձել մարմնամարզիկ Արթուր Դավթյանը: Բացի դրանից՝ բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը (63 կգ) դուրս է եկել կիսաեզրափակիչ՝ այդպիսով ապահովելով առնվազն բրոնզե մեդալ։
 
 
orer.eu