Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
 
 
Ռիոյի Օլիմպիական խաղերի, աշխարհի եռակի և Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) արծաթե մեդալ նվաճեց Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում:
 
Վճռորոշ գոտեմարտում Արթուր Ալեքսանյանը զիջեց Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի հավաքականից Մուսա Եվլոևին՝ 1:5 հաշվով:
Ալեքսանյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից: Մեկնարկային գոտեմարտում նա 4:1 հաշվով հաղթել էր Ուզուր Ջուզուպբեկովին (Ղրղզստան), ապա 5:1 հաշվով առավելության էր հասել ֆինն Արվի Սավոլայնենի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում պարտության էր մատնել Սարավի Մոհամադհադիին (Իրան)՝ 4:1: Այդ գոտեմարտում Ալեքսանյանն ազդրի մկանային վնասվածք էր ստացել:
 
Սա #Տոկիո2020 -ում Հայաստանի նվաճած երկրորդ մեդալն է. օգոստոսի 2-ին բրոնզե մեդալակիր էր դարձել մարմնամարզիկ Արթուր Դավթյանը: Բացի դրանից՝ բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը (63 կգ) դուրս է եկել կիսաեզրափակիչ՝ այդպիսով ապահովելով առնվազն բրոնզե մեդալ։

 Ինչպես հաղորդում է lragir.amը , Տոկիոյում ընթացող օլիմպիական խաղերի փոխչեմպիոն ըմբիշ Արթուր Ալեքսանյանը ռուսական Матч ТВ հեռուստաընկերության լրագրողի հարցին ի պատասխան մեկնաբանել է եզրափակիչ գոտեմարտը Ռուսաստանի ներկայացուցիչ Արթուր Ալեքսանյանի հետ։

«Պետք է Ռուսաստանից լինել հաղթելու համար», – ասել է Ալեքսանյանը։

Տեղեկացնենք, որ հայ ըմբիշը հրաժարվել է պարգևատրման արարողության ժամանակ արծաթե մեդալը կախել վզից։ Ալեքսանյանը դժգոհ է գոտեմարտի մրցավարների կայացրած որոշումներից։

 orer.eu