ՀՀ նախագահի հրամանագրով Լիլիթ Մակունցը նշանակվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան՝ չորս տարի ժամկետով (նստավայրը՝ Վաշինգտոն):
Մակունցը դիվանագետ չէ, եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, նախկին գումարման խորհրդարանում կուսակցական ֆրակցիայի ղեկավար, մշակույթի նախկին նախարար։ Հայտնի է «Մշակույթը ես եմ» արտահայտությամբ։