Տոկիոյի օլիմպիական մարզադաշտում տեղի է ունեցել 32 -րդ ամառային օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը։ 207 երկրների պատվիրակություն է մասնակցում մարզիկների շքերթին։ Ավանդույթի համաձայն առաջինը ներկայացել են հույները, նրանց հաջորդել է փախստականների թիմը, ապա մյուս երկրները։ Եզրափակել են տանտերերը՝ ճապոնացիները։ Այս մասին հաղորդում է Հայաստանի օլիմպիական կոմիտեն։
Ջերմ արձագանք է ստացել Հայաստանի պատվիրակությունը։ Մեր դրոշակակիրներ, լողորդուհի Վարսենիկ Մանուչարյանը և բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը հպարտորեն ծածանում էին հայոց եռագույնը։ Տրիբունայում էր նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Կորոնավիրուսային սահմանափակումների պատճառով պատվիրակություններն ամբողջական կազմով չեն մասնակցում շքերթին: Հայաստանի 17 մարզիկներ կմրցեն 8 մարզաձեւերում։
Ավանդութի համաձայն տեղի ունեցավ երդման արարողություն։
Ելույթ ունեցան << Տոկիո – 2020 >> կազմկոմիտեի նախագահ Սեյկո Հաշիմոտոն և միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը։
Ճապոնիայի կայսր Նարուհիտոն 32 –րդ ամառային օլիմպիական մարզահանդեսը հայտարարեց բացված։
Հայտնի թենիսիստուհի, ճապոնացի Նաոմի Օսական վառեց օլիմպիական ջահը։
Մեր մարզիկներից առաջինը ելույթ կունենա սպորտային մարմնամարզիկ Արթուր Դավթյանը: Նա վաղը ՝ հուլիսի 24 –ի լուսաբացին, Երևանի ժամանակով 05:00-ին։ Հիշեցնենք, որ Արթուրը հանդես կգա երկու մրցաձևում ՝ նժույգթափում և հենացատկում:
orer.eu