Չեխահայ հայտնի բռնցքամարտիկներ Էրիկ եւ Վիկտոր Աղաթելյանները ընտրվել են չեխական «Տարվա տղամարդ» մրցույթի եզրափակիչ փուլի մասնակից՝ 12 այլ տղաների թվում։ Չեխական www.idnes.cz օրաթերթի կայքէջը անցկացնում է առցանց քվեարկություն, որի արդունքները կհրապարկվեն նաեւ օգոստոսի 27-ին չեխական Նախոդ քաղաքում անցկացվող վերջնական միջոցառման ընթացքում։ 12ից մեկը կընտրվի Չեխիայի «Տարվա տղամարդ 2021», որն իրավունք կստանա մասնակցելու Տղամարդկանց համաշխարհային մրցույթին։ 25-ամյա Էրիկ Աղաթելյանը, ինչպես նաեւ իր եղբայրը՝ 26-ամյա Վիկտոր Աղաթելյանը բռնցքամարտի Չեխիայի բազմակի չեմպիոն են, Էրիկը նաեւ ավտոմեխանիկ է, իսկ Վիկտորը վարում է նաեւ հարսանյաց հանդեսներ։ Նրանք գրանցված են համապտասխանաբար 1 եւ 4 համարների ներքո։
Մեր հայրենակիցներին մաղթում ենք հաղթանակ, իսկ ցանկացողներին կոչ ենք անում քվեարկել նրանց օգտին՝ այցելելով հետեւյալ կայքէջ՝ https://www.idnes.cz/revue/modelky/finaliste-souteze-muz-roku-2021-boxer-student-trener.A210709_203520_missamodelky_zar?galerie#anketa-progress-A20210709_zar_225
Իհարկե, այս քվեարկությունը վերջնական արդյունքի վրա մեծ ազդեցություն չունի, քանի որ «Դնես» օրաթերթի նախաձեռնությունն է։ Հիմնական որոշումը պետք է կայացնի 70 հոգուց կազմված ժյուրին՝ օգոստոսի վերջին կայանալիք մրցույթի օրերին, որտեղ մասնակիցները պետք է ցույց տան նաեւ իրենց ընդունակությունները։
orer.eu
Էրիկ Աղաթելյան
Վիկտոր Աղաթելյան