Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

EURO 2021 | Dobrá zpráva pro národní tým před EURO. Do Itálie se letí -  Sport.cz

Այսօր Պրահայի ժամանակով ժամը 18-ին Ադրբեջանի մայրաքաղաքում տեղի կունենա ֆուտբոլի Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչի երկու հանդիպումներից մեկը։ Չեխիայի հավաքականը իր ուժերը կչափի Դանիայի հավաքականի հետ։ 

Այսօր նաեւ Անգլիայի հավաքականը Հռոմի «Օլիմպիկո» ստադիոնում կմրցի Ուկրաինայի հավաքականի հետ: Այս 2 զույգերի հաղթողները կիսաեզրափակիչում կմրցեն իրար հետ:

Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչի առաջին զույգը կազմել են Իտալիայի ու Իսպանիայի հավաքականները: 11 երկրների 11 քաղաքներում անցկացվող ֆուտբոլի Եվրոպայի առաջնությանը մասնակցող քաղաքների ցանկում առավելապես մեծ քննադատության է արժանացել Բաքվի ընտրությունը։ Արդեն իսկ հայտարարել են, որ համավարակային ծանր իրավիճակի պատճառով Բաքու չեն մեկնի չեխ երկրպագուները։ Պատճառներից մեկն էլ այն է, որ Բաքուն շատ հեռու է,  Պրահայից  ուղիղ չվերթ չկա, իսկ չարթերային չվերթն էլ վերջին պահին չի լրացվել։ Նախապես արձանագրված 300 երկրպագուները նույնպես հրաժարվել են մեկնել, քանի որ հետ վերադառնաքուց հետո նրանք պետք է անցենին 14 օրյա ինքնամեկուսացման։  Կանխատեսվում է, որ ամեն դեպքում մի քանի տասնայակ երկրպագուներ կարող են հասնել Բաքու՝ տարանցիկ երկրների միջոցով։ 

«Ամնեսթի Ինթերնեշընլ»  միջազգային կազմակերպությունն արդեն իսկ դանիական կառավարությանը կոչ էր արել Բաքվի խաղին ներկայացուցիչ չուղարկել, նկատի ունենալով հայ ռազմագերիների նկատմամբ իրականացվող բռնությունները եւ մարդու իրավունքների խախտման դեպքերը։ Ամնեսթի Ինթերներնեշնըլ կազմակերպության Պրահայի գրասենյակից հայտնեցին, որ այդ խնդրին իրենք տեղյակ չեն։ Ամենայն հավանականությամբ  Բաքու չեն մեկնի նաեւ չեխական կառավարության ներկայացուցիչներ։ 

Իր հերթին, System of a Down խմբի ամերիկահայ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանն անթույլատրելի է համարում Բաքվում նախատեսված Եվրո-2020-ի քառորդ եզրափակիչի հանդիպման անցկացումը և ՈւԵՖԱ-ին կոչ է արել չեղարկել այն: Նա նաև կոչ է արել միանալ Change.org կայքում անցկացվող ստորագրահավաքին, որն ուղղված է Բաքվում կայանալիք խաղը չեղարկելուն:

«Չի կարելի թույլ տալ, որ Ադրբեջանն իրագործի ռազմական հանցագործություններ, իսկ հետո անցկացնի միջազգային միջոցառում, կարծես՝ ոչինչ չի էլ եղել։ Ստադիոնը, որտեղ անցկացվելու է Եվրո-2020-ի քառորդ եզրափակիչի հանդիպումը, մոտ է խայտառակ ռասիստական հաղթանակի զբոսայգուց, որտեղ ցուցադրված են զոհված հայ զինվորների սաղավարտներն ու հայերի ռասիստական ծաղրանկարները»,- թվիթերյան էջում գրել է Թանկյանը։

 orer.eu