Հունիսի 15-ին Օստրավա քաղաքի մշակույթի տանը անցկացվող Լեոշ Յանաչեկի անվան միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում ելույթ ունեցան հայազգի ճանաչված թավջութակահար Սուրեն Բագրատունին եւ չեխ հայտնի ջութակահար Իվան Ժենատին Օստրավայի ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ դիրիժոր Տոմաշ Նետոպիլի ղեկավարությամբ։ Ողջույնի խոսքով հանդես եկան Չեխիայի մշակույթի նախարար Լյուբոմիր Զաորալեկը եւ Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը։
Ինչպես հայտնում է փառատոնի պաշտոնական կայքէջը,«Ժենատի-Բագրատունի կամ երաժշտությունը սահմաններ չի ճանաչում» ընդհանուր խորագրով անցկածված ելույթը երաժշտասեր հանդիսատեսն ընդունել է հոտնկայս երկարատեւ ծափահարություններով։ Դա է վկայում նաեւ Հայաստանի դեսպանության ֆայսբուքյան էջը, որտեղ նշված է. «Համերգի առաջին մասում Բրամսի փայլուն կատարմամբ հանդես եկավ մեր հայրենակից, ականավոր թավջութակահար Սուրեն Բագրատունին»։
Համերգի առաջին մասում հնչել է Բրամսի ջութակի, թավջութակի եւ նվագախմբի համար կոնցերտը, իսկ երկրորդ մասում հնչել է Դվորժակի թիվ 6-րդ սիմֆոնիան։
orer.eu