Հունիսի 30-Ին Գերմանական Դորտմունդում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում ազատ ոճային ըմբշամարտիկ 125 կգ Լյովա Սարգսյանը եզրափակչում 11:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի մարզիկին եւ նվաճել ոսկե մեդալը։
Ինչպես հաղորդել է armsport.am-ը Դորտմունդում ընթացող Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանն արդեն երկու արծաթե և երկու բրոնզե մեդալ է նվաճել․ 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը եզրափակչում ուժերը չափել է Ռուսաստանի ներկայացուցիչ Խունկերովի հետ ու պարտվել 2-8 հաշվով՝ արժանանալով արծաթե մեդալին, 61կգ Լևիկ Միքայելյանը եզրափակչում պարտվել է ադրբեջանցուն ու նվաճել արծաթե մեդալ, իսկ 70կգ քաշային կարգում Նարեկ Հարությունյանը չափազանց լարված պայքարում 7-6 հաշվով հաղթել է Վրաստանի ներկայացուցիչ Դ․ Պացինաշվիլին ու նվաճել բրոնզե մեդալ, բրոնզ է նվաճել նաև 92կգ Սերգեյ Սարգսյանը։
Շնորհավորում ենք մեր մարզիկներին եւ մաղթում նոր հաղթանակներ։
orer.eu