Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

No description available.

Հունիսի 30-Ին լեհական Լոձում անցկացված Ըմբշամարտի 27-րդ երիտասարդական Օլիմպիադայում 17 ամյա  ըմբշամարտիկ  Տարոն Շահինյանը դարձել է չեմպիոն՝ արժանանալով առաջին տեղի ոսկե մեդալի եւ գոտու, ինչպես նաեւ՝ պատվոգրի։ Այսօր նա խաղացել է եզրափակիչում եւ 92 կգ քաշային կարգում դարձել բացարձակ հաղթող։ Նրա մարզիչն է Ռեշարդ Լեշնեւսկին։ 

Հիշեցնենք, որ դեռեւս այս տարվա փետրվարի 21-ին Տարոնը  մասնակցել էր Շեդլցե քաղաքում անցկացվող  ըմբշամարտի Լեհաստանի երիտասարդական առաջնությանը եւ կրկին զբաղեցրել առաջին հորիզոնականը՝ նվաճելով ոսկե մեդալ։  Իսկ 2019 թվականին նա 2րդ տեղն էր զբաղեցրել  Լեհաստանի գավաթի առաջնությունում,  2020-ին՝ 3րդ տեղը` Լեհաստանի առաջնությունում։

Տարոն Վարդանի Շահինյանը  ծնվել է  2004թ. ապրիլի 25-ին Երեւանում։ 6-8 տարեկանում հաճախել է կարատեի, այնուհետև մոտ մեկ տարի հաճախել է սիրողական ըմբշամարտի։ 2015թ ընտանիքով տեղափոխվել է Լեհաստան  և ընդամենը  2 տարի է, ինչ զբաղվում է պրոֆեսիոնալ ըմբշամարտով տեղական Shark ակումբում:

 

ՕՐԵՐ եվրոպական ամսագիրը շնորհավորում է մեր հայրենակցին եւ մաղթում նոր հաղթանակներ։ 

 

orer.eu

No description available.

 

No description available.

No description available.

No description available.

 Տարոնն իր մարզիչի հետ