29.06.2021/Niderlandakan Oragir / Diary of the Netherlands/Նիդերլանդական օրագիր
Նիդերլանդների պատմության մեջ առաջին անգամ Նիդերլանդների քաղաքներից մեկը համագործակցություն է հաստատում հայկական Էջմիածին քաղաքի հետ: Ալմելոյի քաղաքապետ Արյեն Խերիտսենը և ՀՀ Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը հունիսի 29-ին, երեքշաբթի երեկոյան ուղիղ կապով, հեռակա ստորագրեցին երկու քաղաքների միջև համագործակցության հուշագիր:

Այս գործընկերությունն ուղղված է մշակութային և տնտեսական կապերի ամրապնդմանը, մասնավորապես երկու քաղաքների միջեւ փոխշահավետ բարեկամական համագործակցությանը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են` զբոսաշրջություն, տնտեսություն, մշակույթ, արվեստ եւ այլն։
Կողմերը գործնական քայլեր կնախաձեռնեն ճանաչողական փոխայցերի, հասարակական կազմակերպությունների, ձեռնարկությունների եւ մասնագետների միջեւ գործուներության և ուղիղ կապեր հաստատելու համար։
Ալմելոյի քաղաքային խորհրդի կարծիքով՝ այս համագործակցությունը նպաստելու է մեր երկու երկրների միջև փոխգործակցության ամրապնդմանը: Ալմելոյում մեծ թվով հայեր են ապրում:
Առցանց հանդիպմանը մասնակցում էին Երևանից` Հայաստանում Նիդերլանդների դեսպան Նիկո Սխերմերսը և Հաագայից` Նիդերլանդներում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը։
orer.eu