Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմինը, «նկատի ունենալով այն հանգամանքը, որ ընտրությունները կազմակերպվել և անցկացվել են Սահմանադրության, ՀՀ ընտրական օրենսգրքի և «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետություններում ժողովրդավարական ընտրությունների, ընտրական իրավունքների և ազատությունների չափանիշների մասին» կոնվենցիայի պահանջների խախտումներով», հայտարարել է, որ չի ընդունում 2021թ. Ազգային ժողովի ընտրությունների նախնական արդյունքները:

No photo description available.

 Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.

- ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախընտրական քարոզարշավն անցկացնում էր ատելության, բռնության և հոգեբանական հարկադրանքի կոչերով, որպիսի փաստերը հաստատված են նաև ՀՀ վարչական դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով,

- ընտրությունների ժամանակ արձանագրվել են մի շարք խախտումներ (թափանցիկ ծրարներ, այլ անձանց քվեարկությունը բացահայտող գործողություններ, տպվող կտրոնների վրա քաղաքացիների լուսանկարների բացակայություն, ձայների հաշվարկի ժամանակ ընտրական տեղամասերի մասսայական հոսանքազրկում և այլն),

- քաղաքական ճգնաժամը վերացնելու նպատակով նշանակված ԱԺ արտահերթ ընտրությունները չծառայեցին այդ նպատակին,

- հայտարարում է՝ չի ընդունում 2021թ. Ազգային ժողովի ընտրությունների նախնական արդյունքները»:

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության
Խոսնակ՝ Անդրանիկ Մարգարյան