Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Հունիսի 21-ի՝ ժամը 08:25-ի դրությամբ, բոլոր 2008 ընտրատեղամասի ձայների հաշվարկով, ԱԺ արտահերթ ընտրություններում ձայների մեծամասնությամբ, նախնական տվյալով, հաղթում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը հավաքել է 687,251 ձայն կամ քվեների 53.92%-ը։

8-րդ գումարման ԱԺ-ում կլինեն Փաշինյանի, Քոչարյանի, Վանեցյանի գլխավորած քաղաքական ուժերը

Երկրորդը «Հայաստան» դաշինքն է, որը հավաքել է 268,165 ձայն կամ քվեների 21.04%-ը։ Դրան հաջորդում է «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 66,633 ձայն կամ 5.23%։

«Բարգավաճ Հայաստանը» հավաքել է 50,416 ձայն կամ քվեների 3.96%-ը, «Հանրապետությունը»՝ 38,714 ձայն կամ 3.04%, ՀԱԿ-ը՝ 19,647 ձայն կամ 1.54%-ը։

Նախնական տվյալով՝ խորհրդարան կանցնեն ՔՊ-ն, «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքները։

ՔՊ-ից ու «Հայաստանից» բացի,որևէ այլ կուսակցություն կամ դաշինք չի հաղթահարել սահմանված 7 և 5 տոկոս շեմերը։

Օրենքի համաձայն, սակայն, եթե անցողիկ շեմը հաղթահարում են միայն երկու ուժ, ապա մանդատներ տրվում են նաև առավելագույն ձայները հավաքած երրորդ ուժին։

Քանի դեռ բոլոր խնդրահարույց հարցերը չեն ստացել սպառիչ բացատրություններ, և փարատված չեն կասկածները, «Հայաստան» դաշինքը չի ընդունելու ընտրությունների արդյունքները»,- ասված է «Հայաստան» դաշինքի հաղորդագրությունում: Իր հերթին, վարչապետի պաշտոնակատար, ՔՊ առաջնորդ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է , որ նորընտիր խորհրդարանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կունենա սահմանադրական մեծամասնություն և կձևավորի կառավարություն։ Ավելի վաղ նա գրել էր, որ հունիսի 21-ին՝ ժամը 20.00-ին, հավաքվելու են Հանրապետության հրապարակում՝ «իրականացնելու ժողովրդի կողմից Պողպատե մանդատը նորընտիր վարչապետին հանձնելու հանդիսավոր արարողություն-հանրահավաքը»։

 

Արտահերթ ընտրություններում Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը կառավարություն ստեղծելու համար ձայների 0,08 տոկոսը չի հավաքել։ ԿԸՀ տվյալների ընտրատեղամասերի 100 տոկոս արդյունքով «Քաղաքացիական պայմանագիրը» հավաքել է 53,92 տոկոս։ Այս մասին գրել է  ТАСС գործակալությունը։ 

 Հունիսի 21-ի՝ ժամը 08:30-ի դրությամբ ԿԸՀ-ն ընտրության արդյունքների վերաբերյալ տվյալներ է ներկայացրել բոլոր 2008 տեղամասերից (1,281,911 ընտրող): 

⚫️ԱրՀԿ: 3921 ձայն, 0.31%,
⚫️Կոնգրես: 19647 ձայն, 1.54%,
🟢ՔՊ։ 687251 ձայն, 53.92 %,
⚫️ԶԱՔԿ: 4623 ձայն, 0.36%,
⚫️ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ: 1842 ձայն, 0.14%,
🟢ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ: 66633 ձայն, 5.23%,
⚫️ՄԻՀԱԿ: 956 ձայն, 0.08%,
⚫️ՀԱՊ: 803 ձայն, 0.06%,
⚫️ԼՀԿ: 15557 ձայն, 1.22%,
⚫️ՄՏՀ: 12162 ձայն, 0.95%,
🟡ՀԿ: 38713 ձայն, 3.04%,
⚫️ՀայՀԿ: 13115 ձայն, 1.03%,
⚫️ԱՀ: 4136 ձայն, 0.32%,
🟡ԲՀԿ: 50416 ձայն, 3.96%,
⚫️ՀԴԿ: 5017 ձայն, 0.39%,
⚫️5165 ԱՊՇ: 15534 ձայն, 1.22%,
⚫️ՔՈ: 3771 ձայն, 0.30%,
⚫️ՇԲԺԴ: 19142 ձայն, 1.50%,
⚫️ԱՕԿ: 721 ձայն, 0.06%,
⚫️ՎԿ: 1245 ձայն, 0.10%,
⚫️ԱզտԿ: 14923 ձայն, 1.17%,
⚫️ՀԵվԿ: 2786 ձայն, 0.22%,
🟢ՀԱՅԱՍՏԱՆ: 268165 ձայն, 21.04%,
⚫️ԱԺԲ ՀԿ: 18767 ձայն, 1.47%,
⚫️ԻնքՀԿ: 3558 ձայն, 0.28%:

orer.eu