Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

       Արևմտյան Հայաստանի վտարանդի կառավարություն վարչապետ, Համահայկական վերնախորհրդի համակարգող Արամ Մկրտչյանը դիմել է Սահամանադրական դատարան՝ պահանջելով ընդունել հետեւյալը՝ 

  Image result for sahmanadrakan dataran

  • Սույն փաստաթղթով ներկայացված բոլոր պատմական, քաղաքական և իրավական հանգամանքները ՝ իրավունքների վերահաստատման  համար  որպես լեգիտիմ  և բավարար հիմք ։
  • Արբիտրաժային պրակտիկայում Estoppe-ի  առարկության իրավունքից զրկելու հանգամանքի կիրարկման դեմ Արևմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության և Համահայկական Վերնախորհրդի  իրականացրած դե ֆակտո և դե Յուրե գործողությունները՝  ուղղված են   հայ ժողովրդի հայրենատիրության իրավունքը  պատշաճ սպասարկելուն;
  • 1921-2020թթ Հայ ժողովրդի  և Հայաստան պետության դեմ դաժանությամբ կրկնվող աշխարհաքաղաքական իրողությունները, որոնց նպատակը   հայկական պետականության վերացումն է։  
  • 1920թ․նոյեմբերի 22-ի ԱՄՆ 28-րդ նախագահ Վ․Վիլսոնը կայցրեց՝« Ամերիայի Միացյալ Նահանգների նախագահի որոշումը Թուքրիայի և Հայաստանի միջև սահմանի, Հայաստանից դեպի ծով ելքի և հայկական սահմաններին հարակից թուրքական տարածքի ապառազմականացման վերաբերյալ» Իրավարար Վճռը որպես կանխարգելիչ գործոն, հնարավոր այն զարգացումների և կրկնվող աշխարհաքաղաքական իրողությունների դեմ, որոնք կարող են տեղի ունենալ Իրավարար Վճռի չկիրարկման հետևանքով։

Վերաճանաչել՝

  • 1919թ․ մայիսի 28-ի «Միացյալ Հայաստանի Անկախության հայտարարման ակտը»՝
  • 1919թ․ մայսի 26-27-ին Վարչապետի պաշտոնակատար Ալ. Խատիսյանի թիվ 1427 գրության հիմքով արևմտահայության 12 մանդատ ունենալու իրավունքը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովում արևմտահայության շահերը ներկայացնելու և պաշտպանելու համար։
  • 1924 հուլիս 12-ին Ազգերի լիգայի որոշումը «Նանսենյան անձնագրեր»1924թ․ 24-ի և 1928թ․ հունիսի 26-ի Դեմոկրատական կուսակցության ծրագրային հիմնադրույթների մեջ (Partu Platform) արացած հայության իրավունքները։

Իրականացնել՝

  • 1919թ․ մայիսի 28-ի « Միացյալ Հայաստանի անկախության հայտարարության ակտի»,1920թ․ նոյեմբերի 22-ի 28-րդ նախագահ Վ․Վիլսոնի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի որոշումը Թուքրիայի և Հայաստանի միջև սահմանի, Հայաստանից դեպի ծով ելքի և հայկական սահմաններին հարակից թուրքական տարածքի ապառազմականացման վերաբերյալ» Իրավարար Վճռի և Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովում արևմտահայության շահը ներկայացնելու և պաշտպանելու իրավաքաղաքական շրջանառությունը։

 

orer.eu