Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
 
May be an image of 1 person, eyeglasses and textՊետությունը զավթած Նիկոլ Փաշինյանի համար տեսականորեն հասանելի վարչական ռեսուրսի ներուժը բաղկացած է պետական հատվածի մոտ 200 հազար աշխատողներից, Փաշինյանի կողմնակից օլիգարխներից, այլ գործարարներից, "հասարակական", "քաղաքական", "լրատվական" ու այլ կազմակերպությունների ներկայացուցիչներից և այս բոլորի ազդեցությանը ենթակա անձանցից։
Նույնիսկ ամենահամեստ և խիստ հաշվարկի պարագայում այդ քանակը պակաս չէ 300 հազարից, որը գրանցված աշխատողների (մոտ 600 հազար) կեսն է։
Մեկ ուրիշ բազմություն են կազմում Փաշինյանին հավատացող մոլորյալները։ Քիչ թե շատ հավաստի սոցիոլոգիական տվյալների համաձայն՝ նրանք բնակչության ավելի քան 20% են։
Երկրում կա շուրջ 1,5 միլիոն չափահաս մարդ (2 միլիոն բնակչից), ուստի նրանց քանակը կազմում է ավելի քան 300 հազար մարդ։
Որպես հիմք ընդունելով գրանցված աշխատողների և վարչական ներուժի 2/1 հարաբերակցությունը, կարող ենք ասել, որ մոտավորապես նույն կերպով է բաշխված նաև Փաշինյանին հավատացող մոտ 300 հազար մոլորյալների ընդհանուր քանակը՝ կեսը (150 հազար) վարչական ներուժի մեջ, իսկ մյուս կեսը (150 հազար)՝ դրանից դուրս։
Այսինքն՝ Փաշինյանը տեսականորեն պետք է կարողանա զորաշարժի ենթարկել 450 հազար մարդու (300 հազար + 150 հազար)։
Մինչդեռ իրականությունը միանգամայն այլ է։
Պետությունը զավթած, տեսականորեն բոլոր լծակներին տիրապետող Նիկոլ Փաշինյանը, օգտագործելով բոլոր հնարավոր լծակներն ու ամենակեղտոտ մեթոդները, հրապարակ է բերել ընդամենը 21 հազար մարդ։
21 հազարը՝ 450 հազար հնարավորից։
Թեպետ անհավանական է, բայց համարենք, որ Փաշինյանը կարող էր բերել դրա կրկնակին (42, լավ, թող կլորացնելու համար լինի 45 հազար), սակայն ինչ-ինչ պատճառներով այդքան է ստացվել։
Նույնիսկ այդ դեպքում հնարավորի և հավանականի տարբերությունը 10/1 է։
Քանի՞ հոգի կգար առանց այդ լծակների ու մեթոդների, առանց նրանց փոխադրող հարյուրավոր ավտոբուսների։
Տրամաբանությունը հուշում է, որ այս պարագայում ևս պետք է կիրառել 10/1 հարաբերակցությունը։
Եթե նույնիսկ որպես հիմք ընդունենք ոչ թե հրապարակ եկած 21 հազարը, այլ հօգուտ Փաշինյանի հաշվարկի ստացվող 45 հազարը, ապա արդյունքը, այդուհանդերձ, շատ մտահոգիչ է նրա համար, քանի որ 45 հազարի 1/10 մասը կազմում է ընդամենը 4500 մարդ։
Փաստորեն, նույնիսկ Փաշինյանի օգտին հաշվարկը ցույց է տալիս, որ լավագույն պարագայում նա ունի ընդամենը շուրջ 5 հազար (դարձյալ կլորացնենք նրա օգտին) աջակից, որ պատրաստ է կամավոր կերպով մեկ անգամ դուրս գալ հրապարակ։
Եվ, հաջորդ հարցը. այդ 5 հազարից քանի՞ հոգի է պատրաստ հանուն Փաշինյանի տևականորեն մնալ փողոցում և անտեսել դրա հետ կապված անխուսափելի անհարմարությունները։
Խստաբարո 10/1-ը հուշում է, որ Փաշինյանն ունի ընդամենը 500 ակտիվ աջակից։
Իսկ նրանցից քանի՞ հոգի է պատրաստ զրկանքներ կրել հանուն Փաշինյանի։ Անողոք 10/1-ն ասում է՝ ընդամենը 50 հավատարիմ աջակից։
Եվ, ամենավերջին հարցը, որ պատմության մեջ միշտ ծառանում է կրիտիկական պահերին՝ քանի՞ հոգի են պատրաստ նրա համար կանգնելու մինչև վերջ։ Դաժան 10/1-ը խորը կասկածանք հարուցող շարժուձևով մատնացույց է անում 5 թիվը։
Անհարմար բան ստացվեց ...
 
 
Վարուժան Ավետիսյան