ՊՐԱՀԱ- Ինչպես արդեն հաղորդել է ՕՐԵՐ եվրոպական ամսագիրը/orer.eu/, այս տարի , չնայած Չեխիայի հայության ակտիվ քվեարկությանը, Հայաստանի մասնակից խումբը՝ Genealogy-ին այս երկրից ստացավ ընդամենը 2 միավոր, ինչը մեծ կասկածի տեղիք է տալիս, նկատի ունենալով, որ Չեխիայից Ադրբեջանն ստացավ 12 միավոր։ Եթե առաջին տեղը տրվեր Ռուսաստանին, Իտալիային կամ Շվեդիային, որոնք գլխավորում էին առաջին երեք տեղերրը, ինչ որ չափով հասկանալի կլիներ, սակայն Հայաստանին գցելով 9-րդ տեղ եւ Ադրբեջանին տալով 1-ին տեղ, չեխական ժյուրին հաստատել է իր կողմնապահությունը եւ ոչ պրոֆեսիոնալ աշխատանքը։