Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
swedenՄայիսի 23-ին Վիեննայում կայացած «Եվրատեսիլ 2015»-ի եզրափակչում հաղթող ճանաչվեց Շվեդիան` երգիչ Մոնս Սելմերլևը եւ իր Heroes («Հերոսները») երգը։ Երկրորդ տեղում Ռուսաստանի ներկայացուցիչ Պոլինա Գագարինան էր՝  իր A Million Voices երգով, երրորդ տեղում՝ իտալական Իլ Վոլոն՝  Grande Amore-ով։ Այսպիսով, հաջորդ տարի մրցույթը կանցկացվի Ստոկհոլմում։ Հայաստանը ներկայացնող Genealogy խումբը թեեւ գրավեց միայն 16-րդ տեղը, սակայն թե՛ երգը, եւ թե՛ մեր երգիչների գեղեցիկ կատարումը արժանին էին ավելիին։