Մայիսի 24-ին չեխական Prima հեռուստաալիքով ,,Աշխարհ,, ծրագրի շրջանակներում ցուցադրվեց հեռուստալրագրող Յան Նովակի հաղորդումը՝ նվիրված հայկական կոնյակին։ Լրագրողի համար Երեւանի ,,Արարատ,, կոնյակի գործարանում կազմակերպել էին շրջագայություն, որի ընթացքում աշխատակցուհի Շուշան Միքայելյանը ներկայացրեց ոչ միայն հայկական կոնյակի պատմությունը, այլեւ դրա օգտագործման ձեւերը։