Պրահայում լոյւս է տեսել չեխ լրագրողներ Լենկա Կլիցպերովայի եւ Մարկետա Կուտիլովայի «Վերջինը այրում է գյուղը. Պատերազմ Լեռնային Ղարաբաղում» գիրքը։ Գրքի մասին մանրամասները կներկայացնենք մոտ ապագայում։ Չեխ լրագրողները պատերազմի ընթացքում եւ հետո մի քանի անգամ եղան Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում, ուղիղ ռեպորտաժներ տվեցին չեխական «Պրիմա» հեռոսւտատեսության համար, նրանց հոդվածները տպագրվեցին չեխական ամենատարբեր ամսագրերում ու հանդեսներում։ Լենկան եւ Մարեկտան հանդես եկան նաեւ առցանց դասախոսություններով՝ պատմելով հայ-ադրբեջանական հակամարտության եւ արցախցիների ու փախստականների մասին։
Գիրքը կարող եք պատվիրել ` դիմելով հեղինակին։ Գրքի արժեքն է 330 կրոն։ Փոխանցումներ կատարել այս հաշվեհամարով՝ 1130867010/3030 , գրելով նաեւ ձեր հասցեն։
orer.eu