Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
 
Հանրապետության օրվա կապակցությամբ և Հայաստանի անկախության 30-րդ տարեդարձին ընդառաջ՝ Նիդերլանդներում Հայաստանի դեսպանության և «Փայնաքերը օգնում է Հայաստանին» հիմնադրամի նախաձեռնությամբ «Maveridge» ծաղկաբուծական ընկերությունն իր մշակած (նոր կակաչի մշակումն ու աճեցումը տևում է յոթ տարի) նոր տեսակի սպիտակ կակաչը անվանակոչեց «Արագած», ինչը խորհրդանշում է Արագած լեռան ձյունածածկ գագաթները։ Այս մասին հաղորդում է Նիդերլանդական օրագիրը՝ հղում անելով Հայաստանի դեսպանությանը։ 
 
Ծաղկի անվանակոչման արարողությունը տեղի ունեցավ «Maveridge»- ի գլխամասում, ուր ավանդույթի համաձայն առաջին ծաղիկները օծվեցին հայկական խմիչքով, ապա դեսպան Տիգրան Բալայանը, «Փայնաքերը օգնում է Հայաստանին» հիմնադրամի ղեկավար Հենրի Բոսը և «Maveridge»- ի սեփականատեր Կլաաս Պետեր դե Խուսը ստորագրեցին անվանակոչման հայտարարությունը։
 
Այնուհետև դեսպան Տիգրան Բալայանը շրջայց կատարեց ընկերությունում, ծանոթացավ վերջինիս գործունեությանն ու ձեռքբերումներին։
«Maveridge»- ի սեփականատեր Կլաաս Պետեր դե Խուսի քննարկվեցին համատեղ նոր ծրագրերի իրագործման և ԵԱՏՄ շուկայի համար Հայաստանում արտադրություն հիմնելու հնարավորությունները։
 
orer.eu