Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Չեխ լրագրող Ռադեկ Գալիսը դիմել է ՕՐԵՐի խմբագրությանը հետեւյալ խնդրանքով։ 1992 թվականի հուլիսին իբրեւ ուսանող եւ լրագրող եղել է Արցախի մայրաքաղաքում՝ Ստեփանակերտում եւ լուսանկարել է ադրբեջանցիների դեմ մարտնչող հայ զինվորների։ Նրանցից շատերի հետ մտերմացել է, նաեւ սկայփի միջոցով մի որոշ ժամանակ կապ է ունեցել, սակայն հետագայում այդ կապն էլ կտրվել է։

Օրերս իր արկղերից մեկում հայտնաբերել է այս լուսանկարները, եւ այժմ Ռադեկը ցանկանում է գտնել ծանոթ տղաներին եւ տեղեկանալ, արդյոք 2020-ի աշնան  պատերազմից հետո նրանք ողջ են, որտեղ են եւ ինչով են զբաղված։ Նրանցից մեկի անունն Արմեն է, որի հետ մինչեւ 1994  թվական կապի մեջ է եղել։ Եթե այս լուսանկարներում պատկերված դեմքերից որեւէ մեկին ճանաչում եք, խնդրում ենք տեղյակ պահել մեզ ֆեյսբուք սոցիալական ցանցի կամ էլեկտրոնային նամակի միջոցով Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ ։

orer.eu