Լուսանկարում՝ Րաֆֆին բուլղարացի հայտնի երգիչ Վասիլ Նայդենովի կերպարով
Բուլղարահայ հայտնի երգիչ Րաֆֆին \Րաֆֆի Պողոսյան\ երկրորդ անգամ դարձավ Բուլղարական հեռուստատեսության «Ինչպես ջրի երկու կաթիլը»\Като dve kapki voda\ երաժշտական հեռուստամրցույթի բացարձակ հաղթող։ Մայիսի 24-ի եզրափակիչ գալա ելույթում 28-ամյա տաղանդավոր հայ երիտասարդին շնորհվեց գլխավոր մրցանակը՝ Ford Kuga ավտոմեքենա և 10 000 լեվի ապահովագրություն:
Առաջին անգամ նա նման հաղթանակ տոնել էր այս ծրագրի առաջին մրցույթում ՝ 2013 թվականին։ Այս անգամ՝ 9-րդ մրցույթը անցկացվեց ,,Բոլոր աստղերը,, խորագրով, եւ Րաֆֆին վերջին օրը հաղթեց՝ նմանակելով բուլղարացի հայտնի երգիչ Վասիլ Նայդենովին, որն էլ ապահովեց հաղթական առաջին տեղը։ Մրցույթը տեւեց երեք ամիս, որի ընթացքում Րաֆֆին վերափոխվելով ներկայացրեց չորս բուլղար երգիչների և միջազգային հայտնի ութ երգիչների\Andrea Bocelli, Britney Spears, Daler Mehdi, Erol Brown (Hot Chocolate), James Brown, Kiss, Liza Minelli and Phil Collins\։
Հիշեցնենք, որ Րաֆֆին նաեւ հաղթել է բուլղարական այլ երաժշտական մրցույթներում, որոնց թվում առաջին հաղթանակը 2011 թվականին էր՝ X-Factor մրցույթում։
Րաֆֆին նաեւ մասնակից է տարբեր երաժշտական ներկայացումների , ինչպես նաեւ հանդես է գալիս մենահամերգներով։ Նրա մասին գրել ենք նաեւ ՕՐԵՐ եվրոպական ամսագրի բուլղարահայ համայնքին նվիրված հատուկ համարում։ Րաֆֆին նաեւ երաժշտական խմբի ղեկավար է եւ մեներգիչ, "Забраненото шоу на Рачков" (Rachkov's forbidden show) հեռուստաշոուի երաժշտական պրոդյուսերը։
Շնորհավորում ենք մեր հայրենակցին եւ մաղթում նորանոր հաղթանակներ։
Հ.Ասատրյան
ՕՐԵՐ
Լուսանկարում՝ Րաֆֆին առանց կերպարանափոխման
Րաֆֆին 2013 թվականի մրցույթի հաղթանակից հետո
Րաֆֆին բուլղարացի երգիչ Նայդենովի կերպարով ստանում է մրցանակը
Րաֆֆիի տարբեր դերակատարումները մրցույթում