Մայիսի 10ին համացանցում տեղի կունենա 23-րդ «Մեկ աշխարհ» մարդու իրավունքներին նվիրված վավերագրական ֆիլմերի միջազգային կինոփառատոնի բացումը, որն առաջին անգամ Չեխիայում կանցկացվի առցանց ռեժիմով։ «Մեկ աշխարհ» փառատոնի այս տարվա գլխավոր թեման է «Կապը կտրվել է»։ Հիմնական մրցութային ֆիլմերը նվիրված են թվային աշխարհին եւ մեր ժամանակների նոր մարտահրավերներին։ Ֆիլմերում արծածվում է այն խնդիրը, թե ինչպես են նոր տեխնոլոգիաները ազդում ինչպես անհատների, այնպես էլ հասարակության վրա: Փառատոնն առաջարկում է ֆիլմեր, որոնք ուսումնասիրում են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են առցանց աշխարհի ազդեցությունը մեր կյանքի վրա, վիրտուալ միջավայրում մանիպուլյացիաները կամ այն, թե ինչպես է տեխնոլոգիան իր ալգորիթմներում ենթադրում և ներդնում մարդկային նախապաշարմունքներ:
Փառատոնային 15 անվանակարգերում կցուցադրվի 101 կինոնկար, որոնցից շատերը կլինեն միջազգային, համաշխարհային կամ եվրոպական պրեմիերաներ, այդ թվում՝ արտասահմանյան կինոփառատոններում հաղթանակած ֆիլմեր։ Այս տարվա կինոփառատոնը կներկայացնի նաեւ երեք նոր անվանակարգեր՝ «Ռուսական ստանդարտ», «Մեր ամենօրյա սեքսը» և «Ահագնացող ծերություն»:
Յուրաքանչյուր ոք, ով գտնվում է Չեխիայում, կկարողանա դիտել դրանք նոր One World Online պլատֆորմի շնորհիվ: Ընտրված ֆիլմերը կուղեկցվեն կենդանի քննարկումներով, որպես «Մեկ աշխարհ ուղիղ» ծրագրի մի մաս: Ամեն դեպքում 60 արտասահմանցի կինոգործիչների իերնց նախնական համաձայնությունն են տվել մասնակցելու կինոփառտոնին։
Ներկայիս համաճարակային իրավիճակի պատճառով, One World-ի 23րդ փառատոնը տեղի կունենա առցանց ամբողջ Չեխիայում `մայիսի 10-ից հունիսի 6-ը: Ֆիլմերն առցանց կարելի է դիտել, վճարելով 90 կրոն հետեւյալ հղումով՝ One World Online
Այս տարի հայ կինոռեժիսորի ֆիլմ չի ցուցադրվում, սակայն ,, Ճամփորդություններ դեպի ազատություն,, անվանակարգում կցուցադրվի կանադացի բեմադրիչ Ֆրանսուա Հակոբի\François Jacob\ ,,Նույն արեւի տակ,, ֆիլմը՝ նվիրված հայ-ադրբեջանական հակամարտությանը։ Ֆիլմը արտադրվել է 2020 թվականին։ Նկարահանումները կատարվել են Արցախում, Հայաստանում եւ Ադրբեջանում։ Ֆիլմի տեւողությունը 97 րոպե է։
Հակոբ Ասատրյան
ՕՐԵՐ
orer.eu